Օհայոյի նահանգից սենատոր Ջեյմս Դեւիդ Վենսի ընտրությունը ԱՄՆ փոխնախագահի թեկնածուի պաշտոնում (Հանրապետական կուսակցությունից) «աղետ կդառնա Ուկրաինայի համար»։ Politico թերթին այսպիսի կարծիք է հայտնել բարձրաստիճան եվրոպացի պաշտոնյան։
«Դա աղետ է Ուկրաինայի համար»,- նրա խոսքերը մեջբերել է պարբերականը։ Politico-ն նշել է, որ ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի հնարավոր հաղթանակը ընտրություններում արդեն խուճապ է առաջացրել Եվրոպայում, իսկ Վենսի հաստատումը որպես փոխնախագահի թեկնածու «լրացուցիչ հարցեր է առաջացրել Ուկրաինայի աջակցությանը նոր վարչակազմի հավատարմության հարցում»։
Ավելի վաղ Թրամփը հայտարարել էր, որ փոխնախագահի թեկնածու է ընտրել 39-ամյա հանրապետական սենատոր Ջեյմս Դեւիդ Վենսին Օհայոյից։ Վերջինն աշխատում է Կոնգրեսի Սենատում 2023թ. հունվարից։ Վենսը ծնվել է 1984թ. օգոստոսի 2-ին Միդլթաուն քաղաքում (Օհայոյի նահանգ)։ Ծառայել է ԱՄՆ ծովային հետեւակի կորպուսում, ավարտել Օհայոյի նահանգի եւ Յելի համալսարանները։
Վենսը հետեւողականորեն հանդես է գալիս հօգուտ Կիեւին Վաշինգտոնի կողմից սպառաիզնությունների տրամադրման դադարեցման եւ Ուկրաինայում հակամարտության շուտափույթ կագավորման։ Մասնավորապես, The New York Times թերթի հարցազրույցում նա հայտնել է, որ Ուկրաինան պետք է ունենա չեզոք կարգավիճակ, իսկ նրա սահմանները պետք է սառեցվեն ներկայիս վիճակով։





























