ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի նախկին խոսնակ Նենսի Փելոսին Ջո Բայդենի հետ մասնավոր զրույցի ժամանակ նախագահին ասել է, որ դատելով հարցումներից՝ վերջինս չի կարողանա ընտրություններում հաղթել իր հանրապետական հակառակորդ Դոնալդ Թրամփին, հայտնել է CNN-ը։
Ըստ Փելոսիի և Բայդենի հեռախոսազրույցի մասին տեղեկացված չորս աղբյուրների՝ միևնույն ժամանակ Փելոսին ասել է, որ Բայդենը նոյեմբերին Ներկայացուցիչների պալատում դեմոկրատներին զրկել հաղթելու շանսերից, եթե նա շարունակի իր քարոզարշավը երկրորդ ժամկետի համար։
ԱՄՆ նախագահը Փելոսիին պատասխանել է, որ տեսել է հարցումներ, ըստ որոնց ինքը կարող է հաղթել, հայտնել է աղբյուրներից մեկը:
Մեկ այլ աղբյուրի պնդմամբ՝ Բայդենը պաշտպանական դիրք է գրավել հարցումների արդյունքների հարցում: Ինչ-որ պահի Փելոսին խնդրեց Բայդենի երկարամյա խորհրդական Մայք Դոնիլոնին զանգահարել՝ ստացված տվյալները քննարկելու համար:
Այս հեռախոսազանգը կլիներ երկրորդ հայտնի խոսակցությունը Կալիֆորնիայի օրենսդիրի և Բայդենի միջև հունիսի 27-ի նախագահական տապալված հեռուստաբանավեճից հետո, ընդգծում են ամերիկյան լրատվամիջոցները։
Թեև զրույցի ճշգրիտ ամսաթիվը հայտնի չէ, աղբյուրը հայտնել է, որ այն տեղի է ունեցել անցյալ շաբաթ:
Փելոսին և Բայդենը խոսել են նաև հուլիսի սկզբին։ Աղբյուրներից ոչ մեկը չի նշել՝ արդյոք Փելոսին այդ հեռախոսազրույցի ընթացքում Բայդենին ասել է, որ նախագահը 2024 թվականի ընտրապայքարից պետք է դուրս գա:





























