Արմավիր-Էջմիածին ճանապարհի 16-րդ կմ-ին, նոյեմբերի 27-ին, ժամը 08.20-ի սահմաններում, «Իսուզու» մակնիշի ավտոմեքենա է շրջվել:

Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել  է հիվանդանոց:

Կատարվում է քննություն: