Ղրիմի Սևաստոպոլի նավահանգստում ոչնչացվել է «Կալիբր» թևավոր հրթիռներ կրող «Դոնի Ռոստով» սուզանավը։

Դրա մասին հայտնել է Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբը։

Unian-ը հայտնել է , որ զգալի վնաս է հասցվել նաև «Տրիումֆ» հակաօդային պաշտպանության չորս հրթիռային կայանքներին։