Ուկրաինայի Զապորոժյեի ատոմակայանի հովացման ջրավազանում ջրի մակարդակը շարունակում է նվազել։ Թեև բոլոր ռեակտորները մնում են սառը անջատման վիճակում, այդ ջրի առկայությունը կարևոր է կայանի միջուկային անվտանգության համար:

Ըստ ՄԱԿ-ի մամուլի ծառայության՝դրա մասին հայտարարել է Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) գլխավոր տնօրեն Ռաֆայել Մարիանո Գրոսսին։

Վերջին շաբաթների ընթացքում ՄԱԳԱՏԷ-ի փորձագետները կայանում հովացման ջրավազանում ջրի մակարդակի կայուն անկում են արձանագրել:

Ատոմակայանի աշխատակիցները հաստատել են, որ եթե այս միտումը շարունակվի, շուտով ջրավազանից ջուր դուրս մղելը կդժվարանա: Միաժամանակ ջրի մակարդակի պահպանումը բարդանում է ամառային շոգ եղանակի պատճառով։

Անցյալ տարի Կախովսկայա ամբարտակի ոչնչացումից հետո Զապորոժիեի ատոմակայանում ստորերկրյա ջրեր հավաքելու համար 11 հորեր են փորվել, որպեսզի ջրցան ավազաններին ժամում մոտ 250 խորանարդ մետր հովացնող ջուր մատակարարվի: Այս ջրամբարներն այժմ բավականաչափ ջուր են մատակարարում ռեակտորի բոլոր վեց բլոկները հովացնելու համար իրենց սառը անջատման վիճակում: