Կենտրոնական Հնդկաստանում 10-ից 15 տարեկան ինը երեխա է զոհվել Մադհյա Պրադեշ նահանգում հորդառատ անձրևներից տաճարի պատի փլուզման պատճառով: Այս մասին հայտնում է PTI-ն։
Միջադեպը տեղի է ունեցել կրոնական միջոցառման ժամանակ։ Երեխաները գտնվում էին խարխուլ տան մոտ կանգնեցված վրանում։ Պատի փլուզման հետևանքով երկու երեխա զոհվել է տեղում, ևս 7-ը մահացել են հիվանդանոցի ճանապարհին կամ բուժհաստատություն ժամանելուն պես։
Տեղի իշխանությունների տվյալներով, վիրավորվել են ևս մի քանի երեխաներ: Նրանք բուժվում են շրջանային հիվանդանոցում։ Նրանց կյանքին վտանգ չի սպառնում։
Վերջին շաբաթների ընթացքում տեղացած հորդառատ անձրևները Հնդկաստանի տարբեր շրջաններում համատարած ջրհեղեղների, սողանքների, շենքերի, ճանապարհների ու կամուրջների ավերման պատճառ են դարձել։





























