Եվրահանձնաժողովի արտաքին քաղաքականության հարցերով ներկայացուցիչ Պետեր Ստանոն, մեկնաբանելով Ռուսաստանի Կուրսկի շրջանում տեղի ունեցած իրադարձությունները, հայտարարել է, որ Ուկրաինան ինքնապաշտպանության իրավունք ունի և կարող է հարվածներ հասցնել Ռուսաստանի տարածքին, գրում է «Европейская правда»-ն։
Ըստ Ստանոյի՝ միջազգային իրավունքը նախատեսում է, որ Ուկրաինան ունի ինքնապաշտպանության օրինական իրավունք, մասնավորապես՝ իր տարածքում ագրեսորին հարվածելու միջոցով։
ԵՄ-ն շարունակում է լիովին աջակցել Ուկրաինայի օրինական ինքնապաշտպանության իրավունքին ռուսական ագրեսիայից և ինքնիշխանության և տարածքային ամբողջականության վերականգնմանն ուղղված նրա ջանքերին», - հավելել է Եվրահանձնաժողովի ներկայացուցիչը։





























