Ավելի քան 600 շենք է ավերվել Կալիֆոռնիայում (ԱՄՆ) խոշոր հրդեհի հետևանքով, որը ստացել է Park Fire անվանումը։ Այս մասին հայտնում է Կալիֆոռնիայի անտառտնտեսության և հրդեհային պաշտպանության վարչությունը։

Գերատեսչությունն ավելի վաղ հայտնել էր, որ հրդեհն ընդգրկել է ավելի քան 156 հազար հեկտար տարածք և ոչնչացրել 277 շենք՝ նահանգի երկու շրջաններում։

«Հրդեհի տարածքն այժմ կազմում է 426,528 ակր՝ (172,610 հեկտար) երկու շրջաններում ավերված 636 շինություն և 49 վնաս», - ասվում է հաղորդագրության մեջ: