Իտալիան աճուրդի է հանում 16-րդ դարի հսկայական ամրոցը, որը կառուցվել է սրբազան Հռոմեական կայսրության Կարլոս V կայսրի համար՝ փորձելով միլիոնավոր եվրոներ ստանալ իր աճող պարտքը մարելու համար, գրում է The Telegraph-ը:

Նեապոլի մոտ գտնվող պալատական ​​համալիրը գլխավորում է Պաշտպանության նախարարությանը պատկանող 33 անշարժ գույքի ցանկը, որոնք վաճառվելու են նոյեմբերին: Վաճառքը հարուցել է Իտալիայի ազգային հիմնադրամի՝ FAI-ի դժգոհությունը, որը պահանջում է ամրոցը ներառել ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում:

«Մենք պետք է պաշտպանենք մեր մշակութային արժեքները, դրանք կենսական նշանակություն ունեն,- The Telegraph-ին ասել է ճարտարապետ Դանթե Սպեքիան, որը ղեկավարում է FAI-ի Կազերտայի մասնաճյուղը:- Հասարակությանը Կարլոս V-ի ամրոցի նման գոհարից զրկելը չպետք է վիճարկվի»:

Կապուայում 1522-ից 1543 թվականներին կառուցված ամրոցը համարվում է ռազմական ճարտարապետության գլուխգործոց և ռազմավարական նշանակություն ուներ Կարլոս V-ի համար, որի հսկայական կայսրությունը ժամանակին տարածվում էր Գերմանիայի, Ավստրիայի, Իսպանիայի և Իտալիայի վրա: Բայց ի տարբերություն մոտակայքում՝ Կազերտայում գտնվող 18-րդ դարի թագավորական պալատի, որն այժմ զբոսաշրջության հիմնական տեսարժան վայր է և շքեղ կահավորված, Կապուայի ամրոցը դարերի ընթացքում ամբողջությամբ ավերվել է: 19-րդ դարում այն ​​վերածվել է բանտի, իսկ վերջին տարիներին օգտագործվել ռազմական պայթուցիկ նյութերի արտադրության և պահպանման համար։ Պաշտպանության նախարարության վաճառքի հանվող անշարժ գույքերի թվում են պալատներ և վիլլաներ Ֆլորենցիայում, Պադուայում և Տարանտոյում, բանակի տարբեր զորանոցներ և պահեստներ և երեք հոյակապ փարոսներ, որոնք կվաճառվեն առանձին գործարքով: Ասվում է, որ ներկայումս բանակի, ռազմաօդային ուժերի և նավատորմի կողմից օգտագործվող գույքի ,   շուկայական արժեքը կազմում է 240 միլիոն եվրո, բայց աճուրդի հանելիս կարող է շատ ավելին թանկ վաճառվել: Նախարարությունը հայտնել է, որ գույքը վաճառվելու է 50 տարվա կոնցեսիոն պայմանագրով և որոնում է «իր անշարժ գույքի ակտիվների վերակառուցմանը, բարելավմանը և ծախսարդյունավետ կառավարմանն ուղղված առաջարկներ»: