Ծխի և այրուքի հոտ է տարածվել Աթենքում, իսկ երկինքը՝ մթնել Հունաստանի մայրաքաղաքից հյուսիս-արևելքում կիրակի օրը  բռնկված անտառային հրդեհի պատճառով, հաղորդում է AP-ն:

Ավելի քան 250 հրշեջ, 67 հրշեջ մեքենա, 12 ինքնաթիռ և 6 ուղղաթիռ պայքարում են հրդեհի դեմ, որը բռնկվել է տեղական ժամանակով ժամը 15.00-ի սահմաններում Աթենքից մոտ 35 կիլոմետր հեռավորության վրա։ Կրակը արագորեն տարածվում է դեպի Մարաթոն լիճը՝ կարևոր ջրամբար, որը ջուր է մատակարարում Աթենքին, ասել է հրշեջ պահպանության գնդապետ Վասիլեյոս Վատրակոգիանիսը։

Վնասված շենքերի թիվը հայտնի չէ։

Վատրակոգիանիսն ասել է, որ հրդեհի տարածքում քամին հասել է փոթորկի ուժգնության, իսկ բոցի բարձրությունը գերազանցել է 25 մետրը։

Հրդեհի գոտու  մոտ գտնվող գյուղերի բնակիչներին տեքստային արտակարգ հաղորդագրությունների միջոցով տարհանման անհրաժեշտության զգուշում է տրվել։ Աթենքից արևմուտք բռնկված մեկ այլ հրդեհ մեկուսացվել է։

Շոգ և չոր եղանակը, որը սրվում է ուժեղ քամիներով, մեծացնում է անտառային հրդեհների վտանգը: Հունիսը և հուլիսն ամենաշոգն են եղել Հունաստանում, որը նաև ունեցել է իր ռեկորդային ամենատաք ձմեռը: