Եմենի հութիները գրոհել են մայրաքաղաք Սանայում տեղակայված ՄԱԿ-ի մարդու իրավունքների գրասենյակի կենտրոնակայանը՝ առգրավելով փաստաթղթեր, կահույք և մեքենաներ, դրա մասին երեքշաբթի հայտնել է ՄԱԿ-ի մարդու իրավունքների հանձնակատար Ուոլքեր Թյուրքը:
«Անսար Ալլահի ուժերը» (Եմենի հութիների շարժման անունը–խմբ.) պետք է անհապաղ լքեն տարածքը և վերադարձնեն ամբողջ գույքը», - հայտարարել է ՄԱԿ-ի բարձրաստիճան ներկայացուցիչը:
ՄԱԿ-ի մարդու իրավունքների գրասենյակը հայտարարել է, որ հունիսյան բռնաճնշումներից հետո դադարեցրել է իր գրասենյակների աշխատանքը Սանայում և Եմենի հութիների կողմից վերահսկվող այլ շրջաններում : Սակայն այն դեռևս գործում է Եմենի այն տարածքներում, որոնք վերահսկում է Արևմուտքի ճանաչած կառավարությունը:





























