Ֆրանսիայի հյուսիս-արևելքում կործանվել են ֆրանսիական Rafale երկու կործանիչներ, հայտնել է Ֆրանսիայի զինված ուժերի նախարար Սեբաստիան Լըկորնյուն։

Ըստ Mirror պարբերականի՝ միջադեպի ժամանակ օդաչուներից մեկը կատապուլտով դուրս նետվել և վիրավորվել:

Մյուս երկու օդաչուներին ներկա պահին փնտրում են։ Երեք զինվորներն էլ Ֆրանսիայի քաղաքացիներ են։