Թաիլանդի խորհրդարանը ուրբաթ օրը երկրի վարչապետ է ընտրել Պաետոնգտարն Շինավատրային՝ նախկին առաջնորդ Թաքսին Շինավատրայի կրտսեր դստերը, հայտնում է AP-ն։

Պաետոնգտարը դարձավ Թաիլանդի երրորդ առաջնորդը Շինավատրա ընտանիքից՝ հաջորդելով իր հորը, որը պաշտոնանկ արվեց հեղաշրջման արդյունքում, բայց արտաքսումից վերադարձավ անցյալ տարի, և իր հորաքույր Յինգլակ Շինավատրային, որն արտաքսման մեջ է:

37-ամյա Պաետոնգտարնը նաև դարձավ Թաիլանդի երկրորդ կին վարչապետը՝ հորաքրոջից հետո և երկրի ամենաերիտասարդ ղեկավարը:

Նրա թեկնածությունը հաստատվել է 319 կողմ, 145 դեմ, 27 ձեռնպահ ձայներով։

Թաիլանդի նախկին վարչապետ Սրետհա Թավիսինան Սահմանադրական դատարանի կողմից հեռացվել էր պաշտոնից՝ էթիկայի խախտումների համար։