Իսպանիայի բնակիչ Վենս Պալաու Ֆերնանդեսը, որն առանձնահատուկ սեր է տածում Nokia հեռախոսների նկատմամբ, հայտնվել է Գինեսի ռեկորդների գրքում՝ հավաքելով 3615 եզակի բջջային հեռախոս։
Ֆերնանդեսն ասել է, որ իր սերը հեռախոսների հանդեպ սկսվել է այն ժամանակ, երբ 1999 թվականին Սուրբ Ծննդյան տոնին ստացել է մոխրագույն Nokia 3210, իսկ 2008 թվականից արդեն սկսել է հավաքել Nokia հեռախոսներ, որոնք նախկինում ի վիճակի չի եղել անել: Ի վերջո, նա սկսել է հավաքել այլ ապրանքանիշերի հեռախոսներ ևս՝ հավաքելով բջջային հեռախոսների աշխարհի ամենամեծ հավաքածուն:
«Իմ հավաքածուի համալրումը մշտական է, և թեև ես մոտ մեկ տարի չզբաղվեցի դրանով, սակայն վերադարձա այս աշխատանքին, նպատակ ունենալով ի լրումն այն բոլոր հեռախոսների, որոնք Nokia-ն շուկա էր հանել, ձեռք բերել նաև այն հեռախոսները, որ շուկա չէին հանվել, որոնք բոլորս գիտենք որպես նախատիպեր»,- ասել է նա Գինեսի ռեկորդների գրքին տված հարցազրույցում։
Նրա հավաքածուի ամենաարտասովոր հեռախոսներից են Yoda, Starfighter, Obi-Wan Kenobi, Cyborg մոդելները և Nokia 3220 Star Wars Episode III հեռախոսը:
«Իմ այս հավաքածուն մեծ համառության և ֆինանսական ջանքերի արդյունք է, և եթե կոլեկցիոներ եք, ապա կհասկանաք, թե ինչ նկատի ունեմ: Հավաքածու, որը դեռ ավարտուն չէ, բայց որը շարունակում եմ հնարավորինս ընդլայնել»,- հավելել է նա։





























