Եվրոպան վստահ առաջատարն է աշխարհի ամենագեղեցիկ քաղաքների նոր վարկանիշում՝ զբաղեցնելով լավագույն տասնյակի ինը տեղերը, հայտնում է Euronews-ը։

Վարկանիշը հիմնված է այն շենքերի քանակի վրա, որոնք համապատասխանում են ոսկե հատման կանոնին, որը հազարամյակներով կիրառվել է ճարտարապետության մեջ՝ օգտագործելով բնության գեղեցկությունը հավասարակշռված, ներդաշնակ կառույցներում:

Եվրոպական մի շարք մայրաքաղաքներ մտել են լավագույն տասնյակի մեջ, որը կազմել է բրիտանական Online Mortgage Advisor կայքը, սակայն Փարիզն անսպասելի բացառություն է դարձել:

Այսպես, ո՞ր քաղաքներն ունեն աշխարհի ամենագրավիչ շենքերը:

Վենետիկն իր ոլորապտույտ ջրանցքներով և էկլեկտիկ ճարտարապետությամբ զբաղեցնում է առաջին տեղը։ Հետազոտության համաձայն, նրա շենքերի ավելի քան 83 տոկոսը համապատասխանում է ոսկե հատման կանոնին:

Զարմանալի չէ, որ այս իտալական քաղաքն այդքան հայտնի է զբոսաշրջիկների շրջանում․ 2023 թվականին այն 5,7 միլիոն այցելու է ունեցել: Այս թվերի ծանրության ներքո հնագույն նավահանգիստն այս տարի զբոսաշրջային ​​հարկ սահմանեց, որպեսզի  սահմանափակի ժամանողների թիվը, իսկ վերջերս զբոսաշրջային մեկ խմբի համար 25 հոգու սահմանաչափ մտցրեց:

Իտալիան կարող է հպարտանալ նաև երկրորդ ամենագեղեցիկ քաղաքով. մայրաքաղաք Հռոմը 82 տոկոսով համապատասխանում է ոսկե հատման կանոնին, ինչը այն դարձնում է եվրոպական մայրաքաղաքներից լավագույնը:

Իսպանական Բարսելոնան ընդամենը մի փոքր է հետ   մնում երրորդ տեղից: Հաջորդը Չեխիայի մայրաքաղաք Պրահան է, որտեղ գոթական Սուրբ Վիտուսի տաճարը հակադրվում է ժամանակակից  ապշեցուցիչ Պարող տան հետ:

Լավագույն տասնյակի հինգերորդ տեղում միակ ոչ եվրոպական քաղաքն է՝ Նյու Յորքը։