«Աննվաճ Ֆրանսիա» ուլտրաձախ կուսակցությունը, որը գլխավորում է Ժան-Լյուկ Մելանշոնը, սպառնացել է նախագահ Մակրոնի իմփիչմենթ նախաձեռնել, եթե վերջինը չհամաձայնի ձախ կուսակցությունների «Նոր ժողովրդական ճակատ» կոալիցիայից թեկնածու նշանակել (որը հաղթել է խորհրդարանական ընտրություններում) Լյուսի Կաստային կառավարության ղեկավարի պաշտոնում։ Այս մասին նշվել է Մելանշոնի եւ նրա կողմնակիցների հոդվածում։

Ինչպես տեղեկացրել է BFM TV-ն, կուսակցությունը վկայակոչում է Սահմանադրության հոդվածը, որը թույլ է տալիս նախագահի իմփիչմենթ հայտարարել իր պարտականությունները չկատարելու համար։

Այնտեղ կարծում են, որ օրենսդիր մարմինների ընտրություններնն ի գիտություն ընդունելուց հրաժարումը եւ դրանց չեղարկման մասին որոշումը խախտում են նախագահի մանդատի պահանջը։