ԱՄՆ փոխնախագահ Քամալա Հարիսը Փենսիլվանիայի նախընտրական միջոցառման ժամանակ անուղղակիորեն քննադատել է նախկին նախագահ Դոնալդ Թրամփին՝ նրան «վախկոտ» անվանելով, տեղեկացրել է Reuters-ը։
«Ցանկացած մեկը, ով փորձում է նվաստացնել մյուսներին, վախկոտ է»,- ասել է Հարիսը։ Նա ուղիղ Թրամփի անունը չի նշել, որը շաբաթ օրվա նախընտրական քարոզարշավում (Արեւելյան Փենսիլվանիայում) Հարիսին անվանել էր «արմատական» եւ «խելագար»։
Հանրային կարծիքի հարցումները ցույց են տվել, որ Հարիսը կրճատել է տարբերությունը Դոնալդ Թրամփից ինչպես ազգային մակարդակում, այնպես էլ բարձր մրցունակ ութ նահանգներից շատերում, ներառյալ Փենսիլվանիան։





























