Չինաստանի նախագահ Սի Ծինպինը երկուշաբթի Պեկինում բանակցություններ է վարել Վիետնամի նախագահ Թո Լամի հետ, հայտնել է Xinhua գործակալությունը։
Սի Ծինպինը ողջունել է Լամի պետական այցը Չինաստան և նրան ևս մեկ անգամ շնորհավորել Վիետնամի Կոմունիստական կուսակցության կենտրոնական կոմիտեի գլխավոր քարտուղար ընտրվելու կապակցությամբ։
Չինաստանը դարձավ Լամի առաջին արտասահմանյան պետական այցը Վիետնամի կոմկուսի Կենտրոնական կոմիտեի գլխավոր քարտուղարի պաշտոնը ստանձնելուց հետո:
Չինաստանի նախագահը նշել է, որ հանդիպումը լիովին արտացոլում է այն, որ Տո Լամը մեծ նշանակություն է տալիս երկու կողմերի և երկու երկրների հարաբերություններին, ինչպես նաև չին-վիետնամական հարաբերությունների բարձր մակարդակին և ռազմավարական բնույթին, ։
Ըստ չինական լրատվամիջոցների՝ Սի Ծինպինը պատրաստակամություն է հայտնել լավ աշխատանքային հարաբերություններ և անձնական բարեկամություն հաստատել Թո Լամի հետ՝ համատեղ ապագայով չին-վիետնամական համայնքի կառուցման գործում նշանակալի զարգացում ապահովելու համար:





























