Կիպրոսը նախկին վարչակազմերում մի քանի պաշտոններ զբաղեցրած ակադեմիկոս Կոստաս Կադիսին անվանել է Եվրահանձնաժողովում պաշտոնի իր թեկնածու, հայտնել է Reuters-ը:
Եթե Եվրախորհրդարանը հաստատի այս պաշտոնում 57-ամյա թեկնածուին, նա այս պաշտոնում կփոխարինի առողջապահության նախարար Ստելլա Կիրիակիդուին։
«Կիպրոսի Հանրապետության ծառայության մեջ ինստիտուցիոնալ պաշտոններում դոկտոր Կադիսի փորձառությունը, ինչպես նաև նրա գիտական հմտություններն ու մասնագիտական որակները այս կարևոր պաշտոնի համար եղել են նրա ընտրության հիմնական տարրերը», - հայտարարության մեջ նշել է Կիպրոսի կառավարության խոսնակ Կոնստանտինոս Լետիմբիոտիսը:
Կիպրոսի նախագահ Նիկոս Խրիստոդուլիդեսը անցյալ շաբաթ հեռախոսազրույցում տեղեկացրել է Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենին իր թեկնածուի ընտրության մասին, ասել է Լետիմբիոտիսը։
Կադիսը գիտնական է, որը մասնագիտացած է կենսաբազմազանության պահպանման գործում և նախարարական պաշտոններ է զբաղեցրել առողջապահության, կրթության և գյուղատնտեսության ոլորտներում երկու տարբեր վարչակազմերի ներքո: Այժմ նա Կիպրոսի մասնավոր համալսարանի Առողջապահական գիտությունների դպրոցի դեկանի պաշտոնակատարն է:





























