Չինաստանը, Լաոսը, Մյանման և Թաիլանդը ուրբաթ Թաիլանդի Չիանգմայ քաղաքում արտգործնախարարների ոչ պաշտոնական հանդիպման ժամանակ քննարկել են անդրսահմանային հանցագործությունները:

Ըստ չինական CCTV հեռուստաալիքի՝ Չինաստանի արտգործնախարար Վան Ին հայտարարել է, որ տարածաշրջանում անվտանգության իրավիճակը ներկայում ենթարկվում է բարդ փոփոխությունների, և անդրսահմանային հանցագործությունները, մասնավորապես՝ շարունակվող առցանց մոլախաղերն ու հեռահաղորդակցության խարդախությունները վտանգելով մարդկանց կյանքի և ունեցվածքի անվտանգությունը՝խաթարելով սոցիալական կայունությունն ու ազգային նկարագիրը։

Վանը նշել է, որ ելնելով ինքնիշխանության փոխադարձ հարգանքից, չորս երկրները միջսահմանային հանցագործությունների դեմ պայքարելու համար համատեղ մի շարք գործողություններ են անցկացրել և անցյալ տարվանից ձերբակալել են մոլեխաղերի և խարդախության մեջ ներգրավված ավելի քան 50 հազար մարդու:

Չինաստանը ղեկավարվելով Գլոբալ անվտանգության նախաձեռնությամբ՝ պատրաստ է համագործակցել այլ երկրների հետ՝ միջսահմանային հանցագործությունների դեմ պայքարում համատեղ ջանքերը ամրապնդելու և հայրենիքում խաղաղություն ապահովելու նպատակով։

Չինաստանի արտգործնախարարը կոչ է արել ուժեղացնել սահմանային հսկողության ցանցը, ապահովել յուրաքանչյուր երկրի սահմանները, վերահսկել կարևոր նավահանգիստներն ու ամբողջությամբ արգելափակել ապօրինի սահմանահատման ուղիները «չարամիտ մարդկանց» առաջ։

Վանը միաժամանակ սահմանախախտ հանցագործներին վերադարձելու և նրանց անհապաղ պատասխանատվության ենթարկելու նպատակով կոչ է արել խթանել հետախուզական տվյալների և տեղեկությունների անարգել փոխանակումն ու շարունակել համատեղ գործողություններ անցկացնել: