Կոլումբիայի կառավարությունն արգելել է ածխի արտահանումը Իսրայել։ Երկրի նախագահի ու մի քանի նախարարների ստորագրած հրամանագիրն ուժի մեջ կմտնի հինգ օրվա ընթացքում։
«Կոլումբիական ածուխն օգտագործվում է ռումբեր պատրաստելու համար, որոնք սպանում են պաղեստինցի երեխաներին»,- X սոցիալական ցանցի իր միկրոբլոգում հայտարարել է նախագահ Գուստավո Պետրոն:
Իր արդյունահանած ընդհանուր ածխի արտադրության 5 տոկոսն Իսրայել արտահանող Կոլումբիան մայիսին նույնպես դադարեցրել է դիվանագիտական հարաբերությունները հրեական պետության հետ:




























