Նախագահի հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփը երկուշաբթի հայտարարել է, որ ընտրվելու դեպքում կքննարկի էլեկտրական ավտոմեքենաների գնումների համար 7500 դոլարի չափով հարկային պահումը վերացնելու հարցը՝ միաժամանակ նշելով, որ կցանկանար Tesla-ի գործադիր տնօրեն, գյուտարար և միլիարդատեր Իլոն Մասկին նշանակել նախարարի կամ խորհրդականի պաշտոնում:
«Հարկային արտոնություններն իբրև կանոն, լավ բան չեն», - ասել է Թրամփը Reuters-ին տված հարցազրույցում Փենսիլվանիայի Յորքում նախընտրական միջոցառումից հետո՝ պատասխանելով էլեկտրական ավտոմեքենաների վարկերի վերաբերյալ հարցին:
Հարցին՝ արդյոք նա կքննարկի՞ Մասկին խորհրդականի կամ նախարարի պաշտոնում նշանակելու հարցը, Թրամփը դրական է պատասխանել:
«Նա շատ խելացի տղա է: Ես, իհարկե, կհամաձայնեի»,- ասել է Թրամփը և հավելել, որ Մասկը հոյակապ երիտասարդ է:
Հուլիսին ԱՄՆ նախագահական ընտրապայքարում Մասկը հրապարակայնորեն պաշտպանել էր Թրամփին:
Ավելի ուշ ամերիկացի միլիարդատերը իր X սոցիալական ցանցի հարթակում հարցազրույց է վերցրել ԱՄՆ նախագահի թեկնածուից։





























