Օգոստոսի 20-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն այցելել է N բանակային զորամիավորում: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է ՀՀ ՊՆ-ից։

Պաշտպանական գերատեսչության ղեկավարն առաջինը կանգ է առել մարտական հերթապահություն իրականացնող գումարտակի նոր կառուցված և մասնակի շահագործման հանձնված զինավանում, հետևել ուսումնական փուլի մեկնարկին անցկացվող ստուգատեսին: Սուրեն Պապիկյանը զրուցել է ժամկետային զինծառայողների հետ, պատասխանել նրանց հետաքրքրող հարցերին:

455980425_840766374873163_7223994346015568119_n-1.jpg (190 KB)

Այնուհետև պաշտպանության նախարարը շրջել է զինավանի տարածքում, հետևել ընթացող շինարարական աշխատանքներին: Շրջայցին մասնակցում էր նաև Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը։