Ավելի քան 122 հազար մարդ լքել է Կուրսկի մարզի սահմանամերձ շրջանները: Դրա մասին օպերատիվ շտաբի մամուլի ճեպազրույցում հայտնել է ՌԴ ԱԻՆ տեղեկատվական քաղաքականության դեպարտամենտի փոխտնօրեն Արտյոմ Շառովը։
«Տարհանման միջոցառումների մեկնարկից ի վեր 9 սահմանամերձ շրջանների տարածքներից ավելի քան 122 հազար մարդ է արտաբնակեցվել»,- ըստ ТАСС-ի՝ ասել է Շառովը:
Մեկ օրում վտանգավոր տարածքներից մոտ 500 մարդ է տարհանվել:





























