Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանի գլխավորությամբ, կառավարությունում տեղի է ունեցել Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի կառավարման խորհրոդի հերթական նիստը:
Կառավարության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ օրակարգի միակ հարցով՝ անցկացված մրցույցթի արդյունքներով «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի իրականացման պետական ոչ առեւտրային կազմակերպության» գործադիր տնօրեն է ընտրվել Արա Հովսեփյանը:
Կազմակերպության գործադիր տնօրենի թափուր պաշտոնի համար կազմակերպված մրցույթին ներկայացվել էր 15 հայտ:



























