Բեյոնսեն սպառնացել է Դոնալդ Թրամփի նախընտրական շտաբին դատական հայց ներկայացնել սոցիալական ցանցերում իր «Freedom» երգի չարտոնված օգտագործման համար, այն դեպքում, երբ երգչուհին օրեր առաջ իր երգը հաստատել է որպես Քամալա Հարիսի նախագահական քարոզարշավի պաշտոնական օրհներգ:

Ըստ Rolling Stone հանդեսի՝ ԱՄՆ նախկին նախագահի մամուլի քարտուղար Սթիվեն Չունգը տեսանյութ հրապարակումից հետո, որտեղ Թրամփն ինքնաթիռից դուրս գալիս հնչում է «Freedom» երգը, երգչուհու ձայնագրման լեյբլը նամակ է ուղարկել Թրամփի նախընտրական շտաբին։

Հայտնի է, որ նույն երգը ԱՄՆ նախագահի թեկնածու Քամալա Հարիսը օգտագործել է հուլիսին, երբ Ջո Բայդենի՝ նախագահական ընտրապխայքարից դուրս գալու մաիսն հայտարարությունից հետո Հարիսն առաջին անգամ հայտնվեց հանրության առաջ:

Բացի դրանից, նախագահական ընտրությունների քարոզարշավին նվիրված Հարիսի առաջին տեսահոլովակի սաունդթրեքում հնչել է Բեյոնսեի երգը, որը ներառվել է երգուհու «2016 թվականին թողարկված Lemonade» ալբոմում։

Տեսանյութը հնչունավորել է դերասան Ջեֆրի Ռայթը, որն ասում է. «Ինչպիսի՞ Ամերիկա ենք մենք ցանկանում: Այն Ամերիկան, որտեղ բաժանված ենք, չարացած, ընկճվա՞ծ: Լավ, դե: Մենք ամերիկացի ենք: Ֆաշի՞զմ: Մենք հաղթեցինք ֆաշիզմին։ Լուսի՞ն: Մենք վայրէջք կատարեցինք Լուսնի վրա: Ապագա՞: Մենք այն կառուցում ենք։ Ազատությո՞ւն։ Ոչ ոք ազատությունը {մեզնից} շատ չի սիրում»:

Թեև Բեյոնսեն հրապարակայնորեն չի աջակցել նախագահի պաշտոնին հավակնող Հարիսին, CNN-ը հայտնել է, որ այսօր երեկոյան նա կարող է ելույթ ունենալ Դեմոկրատական ​​կուսակցության վերջին ազգային համագումարի ժամանակ:

Սա առաջին դեպքը չէ, երբ հայտնի երգիչները Թրամփի քարոզարշավի կողմից իրենց երգերի չարտոնված օգտագործման վերաբերյալ վրդովմունք են արտահայտում։

Ավելի վաղ երգչուհի Սելեն Դիոնի թիմն էր վրդովմունքն էր հայտնել՝ «Տիտանիկ» ֆիլմի սաունդթրեքներից մեկի՝ Դիոնի «My Heart Will Go On» երգի օգտագործման առնչությամբ։

Բացի դրանից, հայտնի արտիստներն ու խմբերը, նրանց թվում՝ Նիլ Յանգը, Queen-ը և Rolling Stones-ը, արդեն գանգատվել են Թրամփի նախընտրական հանրահավաքներում իրենց երգերն օգտագործելու կապակցությամբ։