Թուրքիայում «Էրգենեկոն»-ի եւ «Ֆունդամենտալիզմի դեմ պայքարի ծրագիր» գործերով հետախուզվող Թուրքիայի Յեդիթեփե համալասարանի հիմնադիրների խորհրդի նախագահ Բեդրեթին Դալանը Ադրբեջանի կողմից մրցանակի է արժանացել։

Թուրքական Dunyabulteni կայքի փոխանցմամբ՝ Յեդիթեփեյի համալսարանի կայքէջում նշվել է, որ Բեդրեթին Դալանը Ադրբեջանի կողմից ստացել է «Հայրենիքի զավակ» շքանշանը, որը նրան է հանձնվել նոյեմբերի 1-ին Մոսկվայում։