Հայաստանի սամբոյի ֆեդերացիան ամփոփել է 2011թ. արդյունքներն ու հրապարակել 10 լավագույն սամբիստների ցանկը:

Հայաստանի Սամբոյի ֆեդերացիայից հայտնում են, որ 2011թ. լավագույն մարզիկ է ճանաչվել Եվրոպայի չեմպիոն Վաչիկ Վարդանյանը:

Տասնյակն ունի հետեւյալ տեսքը.

1. Վաչիկ Վարդանյան- Եվրոպայի առաջնության չեմպիոն

2. Հակոբ Առաքելյան- Աշխարհի առաջնության 3-րդ մրցանակակիր

3. Գրիգոր Մխիթարյան- Աշխարհի պատանիների առաջնության չեմպիոն

- Եվրոպայի երիտասարդների առաջնության 3-րդ   մրցանակակիր

4. Տիգրան Կիրակոսյան- Աշխարհի երիտասարդների առաջնության 2-րդ մրցանակակիր

- Եվրոպայի երիտասարդների առաջնության 3-րդ մրցանակակիր

5. Աշոտ Դանիելյան- Եվրոպայի առաջնության 3-րդ մրցանակակիր

6. Անդրանիկ Նաղդալյան- Եվրոպայի առաջնության 3-րդ մրցանակակիր

7. Ռուզաննա Սարգսյան- Եվրոպայի առաջնության 3-րդ մրցանակակիր

8. Մհեր Կարապետյան- Աշխարհի երիտասարդների առաջնության 3-րդ մրցանակակիր,

- Եվրոպայի երիտասարդների առաջնության 3-րդ մրցանակակիր

9. Ռոզա Խաչատրյան  - Աշխարհի աղջիկների առաջնության 3-րդ մրցանակակիր,

- Եվրոպայի աղջիկների առաջնության 3-րդ մրցանակակիր

10. Ռաֆիկ Մանուկյան - Աշխարհի պատանիների առաջնության 3-րդ մրցանակակիր

- Եվրոպայի պատանիների առաջնության 3-րդ մրցանակակիր: