Գերմանիայում հնագետները 17-րդ դարի հազվագյուտ ճապոնական սամուրայ թուր են հայտնաբերել նկուղի ավերակներից, որը ավերվել էր Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ, հայտնում է Live Science-ը։
Բեռլինի ամենահին հրապարակը` Molkenmarkt-ը պեղելիս թիմը հայտնաբերել է խիստ ժանգոտված կարճ սուր, որը հայտնի է որպես վակիզաշի: Հնագետները սկզբում կարծում էին, որ դա ծիսական ռազմական թքուր էր, սակայն հետագա վերլուծությունը ցույց տվեց, որ թուրն իրականում պատկանում է Էդոյի ժամանակաշրջանի Ճապոնիային (1603-1868):
Ըստ Բեռլինի պետական թանգարանների նախապատմության և վաղ պատմության թանգարանի հայտարարության, զենքի շեղբը կարող է նույնիսկ ավելի հին լինել, հնարավոր է, որ թվագրվել է 16-րդ դարով:
Հնագետներն ասում են, որ այն Գերմանիա է բերվել 1800-ականներին՝ դիվանագիտական առաքելության շրջանակներում:
Բեռլինի հուշարձանների պահպանության պետական գրասենյակի հնագետները թուրը գտել են 2022 թվականի ձմռանը Մոլկենմարկտի բնակելի և առևտրային շենքերի նկուղներում պեղումների ժամանակ, որը Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ վերածվել է ավերակների և 1960-ական թթ. լցվել փողոցներով և խաչմերուկներով։




























