Ուկրաինա ՌԴ ներխուժումից հետո հակապատերազմական դիրքորոշում ունեցող դասախոսների դեմ հարուցվել է 106 վարչական եւ 23 քրեական գործ, նշվել է «ОВД-Инфо»-ի հետազոտությունում։
Իրավապաշտպանները պարզել են իշխանությունների ճնշման 148 դեպք դպրոցների եւ բուհերի դասախոսների հանդեպ վերջին երկուսուկես տարվա ընթացքում։
Դասախոսների մեծ մասը (59 տոկոս) ազատվել է (82 դեպք, երեք դեպքում ազատվել են դասախոսելուց, երկու դեպք՝ դասախոսելուց, աշխատանքից հետագա ազատմամբ)։ Հետանդվող դասախոսներից 22-ն արտագաղթել է, նրանցից հինգը Ռուսաստանից հեռացել է քրեական գործերի պատճառով։
2022 թվականից ՌԴ իշխանություններն սկսել են դպրոցներում եւ բուհերում ներդնել քարոզչական դիսցիպլիններ եւ ուժեղացնել հայրենասիրական դաստիարակությունը, իսկ դասախոսներից սկսել են պահանջել ակտիվորեն աջակցել պատերազմին, գրել է իրավապաշտպան նախագիծը։ Այս փոփոխությունները հանգեցրել են կադրերի դեֆիցիտի։ 2023թ. դպրոցներից ազատվել է 193 հազար ուսուցիչ, ինչը կազմում է մանկավարժների ընդհանուր թվի 14 տոկոսը։
«Նրանք, ովքեր մնացել են իրենց տեղերում, բախվել են բացահայտ քաղաքական հայացքներ արտահայտելու անհնարինությանը։ Նրանք ստիպված են եղել դիմել փոխզիջումների եւ եզոպոսյան լեզվի օտգագործմանն իրենց աշխատանքում»,- նշվել է հետազոտությունում։
Հաճախ մանկավարժների հետապնդումն սկսվել է մատնությամբ (148-ից 51 դեպքում, որոնք հետազոտել է «ОВД-Инфо»-ն)։ Դրանք հիմնականում գրել են աշակերտները կամ նրանց ծնողները (22 դեպք), գործընկերները (4) եւ դասախոսների ղեկավարները (4) կամ Z-ակտիվիստները (3)։
Մատնությունների կեսից ավելին (63 տոկոս) հիմնվել է բանավոր խոսքի վրա աշակերտների կամ գործընկերների հետ զրուցելիս։ Դեպքերի 56 տոկոսում որեւէ տեսա- կամ աուդիոձայնագրություն չի եղել։ Բայց նման դեպքերի 100 տոկոսում մատնությանը հաջորդել է մանկավարժի ազատումը կամ հետապնդումը վարչական կամ քրեական հոդվածով, հաշվել են իրավապաշտպանները։
Մանկավարժների վրա ճնշման այլ տեսակներից է կիբեռբուլինգը Z-ակտիվիստների կողմից. այդ մեթոդը հատկապես տարածված է անեքսիայի ենթարկված Ղրիմում։ Հայտնի են նաեւ գույքի փչացման եւ անանուն սպառնալիքների միջադեպերն այն ուսուցիչների դեմ, որոնք դեմ են պատերազմին։
«ОВД-Инфо»-ն նկատել է մատնությունների թվի, վարչական եւ քրեական գործերի նվազման հետեւողական միտում դասախոսների դեմ (բարձրակետը 2022 թվականին էր)։ Հետազոտության հեղինակները նշում են, որ ընդհանուր միտման մի մասը սկսել է ավելի քիչ ուշադրություն գրավել։ Սակայն այդ միտումը նաեւ կարող է վկայել ինքնաքննադատության մակարդակի աճի մասին դասախոսների հանրույթում, նշել են իրավապաշտպանները։
Հետապնդման ուսումնասիրված դեպքերում կան պահեր, որոնք կարելի է համարել դրական, գրել է «ОВД-Инфо»-ն։ 148-ից 43 դեպքում դասախոսներն աջակցություն են ստացել գործընկերներից, սովորողներից եւ նրանց ծնողներից։ Վեց մանկավարժի հաջողվել է հասնել վարչական գործերի դադարեցման, մեկ քրեական գործ դադարեցվել է ընթացակարգային խախտումների պատճառով։ Չորս դասախոսի հաջողվել է փոխհատուցում ստանալ անօրինական ազատման համար։





























