Երեւանի Մաշտոցի պողոտա 11ա հասցեում (Ռոմանոս Մելիքյանի անվան երաժշտական ուսումնարան) դեկտեմբերի 2-ին տեղի կունենա «Ժպտա Երեւան» նախագծի երկրորդ կերամիկական խճանկարի բացման արարողությունը: NEWS.am-ին
«Ժպտա Երեւան» նախագծից հայտնեցին, որ ստեղծագործությունը կոչվում է «Երաժշտություն», որի հեղինակն է Դավիթ Մինասյանը: Այն կզարդարի Ռոմանոս Մելիքյանի անվան երաժշտական ուսումնարանի ճակատային մասը: «Ստեղծագործությունն իր արտիստիզմով եւ հետաքրքիր գունային լուծմամբ համադրում է դիրիժորի կերպարը նոտաների եւ ստեղնաշարի հետ, որոնք համահունչ են երաժշտական դպրոցի ոգուն»,- ասված է հաղորդագրության մեջ:
Նշենք, որ «Ժպտա Երեւան» նախագիծը միավորում է արվեստագետների, ճարտարապետների եւ մշակութային այլ գործիչների, ովքեր փորձում են առաջարկել ծրագրեր, քննարկել առկա կարծիքներն ու մոտեցումները, ապա ամփոփ եւ ավարտուն նախագծի տեսքով ներկայացնել վերջնական հաստատման ու իրագործման:
Իսկ ստեղծագործության հեղինակ Դավիթ Մինասյանը ՀՀ վաստակավոր նկարիչ է, որը հանդիսանում է շուրջ 40 թատերական աշխատանքների հեղինակը` դրանով իսկ ահռելի ներդրում ունենալով թատերական արվեստում: Հեղինակը հայտնի է հատկապես «Տղամարդիկ» արձանախմբով:




























