Lexus ընկերությունը պատրաստ է իր հաջորդ սերնդի սուպերքարը ներկայացնել արդեն 2026 թվականին։

Autocar կայքի տեղեկություններով՝ այս գալիք ավտոմեքենան հագեցած կլինի հզոր V8 շարժիչով և նախատեսված է Aston Martin Vantage-ի և Mercedes-AMG GT-ի պես բարձրակարգ սպորտային ավտոմեքենաների հետ մրցելու համար:

Այս նոր մոդելը մրցարշավային մեքենաների վրա հիմնված օրինական ավտոմեքենաներ ստեղծելու Toyota-ի՝ ավանդական մոտեցումն ամբողջությամբ փոխող ռազմավարական նախաձեռնության արդյունքն է։

Ակնկալվում է, որ մեքենայի ստեղծման հիմքում կլինի 2022 թվականին Toyota-ի ներկայացրած GR GT3 կոնցեպտը:

Թեև մանրամասները դեռևս հստակ հայտնի չեն, նշվում է, որ սուպերքարը հագեցած կլինի երկտուրբո V-8 շարժիչով:

Շարժիչային ագրեգատն, ըստ ամենայնի, կներառի հզորությունը մինչև GT3 կանոններով սահմանված վերին սահմանները բարձրացնող և թողունակությունը 500-600 ձիաուժ հզորություն սահմանափակող հիբրիդային օժանդակ համակարգ:

Ակնկալվում է, որ նոր մեքենան ևս համեմատաբար թեթև կլինի. ըստ GT3 կանոնների՝ ավտոմեքենայի քաշը սահմանափակում են մինչև 1300 կգ:

Կան նաև ենթադրություններ, որ այն կարող է սնուցվել ջրածնի հետ համատեղելի Yamaha-ի հետ մշակված V-8 շարժիչով, ազդարարելով Lexus-ի հավատարմությունը նորարարական տեխնոլոգիաներին և կայուն աշխատանքին: