Թերթը գրում է, որ Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն ռուսերեն է ստորագրել Կովկասի մահմեդականների առաջնորդ շեյխուլիսլամ Ալլահշուքյուր Փաշազադեին հղած նամակը։ «Կաթողիկոսը սեփական ձեռքով գրել է նամակի ներքո  Гарегин II:  Նամակի տեքստն էլ, իհարկե, ռուսերեն է, բայց սա իրերի դրությունը չի փոխում, որովհետեւ անձի ինքնագիրը թարգմանության ենթակա չէ»,- գրում է «Հայկական ժամանակ»-ը: