Բուհերում իրականացվում են քաղաքական զտումներ, որի հետևանքով դասախոսական  գործունեությունից մեկուսացվում են ոչ իշխանական  հայացքներ ունեցող դասախոսներ: Այս մսին այսօր՝ սեպտեմբերի 10-ին, Ազգային ժողովում հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը։

Նա նշեց, որ, ըստ տեղեկությունների, Վ․ Բրյուսովի անվան պետական համալսարանից 1,5  տարում աշխատանից ազատվել  է շուրջ  50 դասախոս, համալսարանի աշխատակիցների 20 տոկոսը։ Լ. Գալստյանը նշեց, որ Բրյուսովի անվան պետական համալսարանից հետ չեն մնում ԵՊՀ Միջազգային հարաբերությունների և Ժուռնալիստիկայի ֆակուլտետները։

«Բուհերից բոլոր կուսակցական և խմբային երևույթներն  արմատախիլ անելու,  ռեկտորների կուսակցական  պատկանելիությունը բացառելու, բոլոր բուհերն  ապաքաղաքականացնելու խոստումով իշխանության եկած քաղաքական ուժը ոչ միայն բուհերի  կառավարման խորհրդի նախագահներ դարձրեց ՔՊ-ական Սուրեն Պապիկյանին, Տիգրան Ավինյանին, Վահագն Խաչատուրյանին և այլն, այլ նաև այսօր բուհերը դարձել են քաղաքական հետապնդման օջախներ»,- ասաց Լ. Գալստյանը։  

Նա նշեց, որ անցանկալիներից ազատվելու համար առանց մոնիթորինգ  իրականացնելու կրթական ծրագիր և ամբիոն է  փակվում, շինծու գործեր են հարուցվում, կալանքի տարվում միայն նրա համար, որ տվյալ դասախոսը քաղաքական հայացքներ ունի, վտանգ է ներկայացնում գործող իշխանության համար։