Վերահսկիչ պալատը Գեղարքունիքի մարզում, ընդհանուր առմամբ, 26,1 մլն դրամի խախտումներ է բացահայտել:

Մասնավորապես, 2009-2010 թվականներին Գեղարքունիքի մարզում շինարարության ծավալները կազմել են 478 մլն դրամ, հսկիչ չափագրումները` 289 դրամի, ծավալային հավելագրումները` 6,5 մլն դրամ, անորակ աշխատանքը` 1,8 մլն, այլ բնույթի խախտումները` 3,3 դրամ: Այս մասին այսօր` դեկտեմբերի 2-ին, Գեղարքունիքի մարզում հրավիրված մամուլի ասուլիսում հայտարարել է Հայաստանի Վերահսկիչ պալատի նախագա Իշխան Զաքարյանը:

Ինչ վերաբերում է այն ընկերություններին, որտեղ պետությունն ունի 50 եւ ավելի տոկոս բաժնեմաս, (դրանք հիմնականում բուժհաստատություններն են), Զաքարյանի խոսքով, արձանագրվել են 21,7 մլն դրամի խախտումներ, որից 19,7 մլն դրամը վերականգնվել է պետբյուջե, եւս 7,3 մլն  դրամ պետք է վերականգնվի ընկերություններին: Կրթական ծրագրերի մասով արձանագրվել են 7,2 մլն դրամ խախտումներ, որոնք եւս պետք է վերականգվեն:

Սոցիալական ծառայությունների ոլորտում խախտումներ են արձանագրվել Մարտունիում` 22,3 մլն դրամ, Վարդենիսում` 7,3 մլն դրամ, Գավառում` 5,2 մլն դրամ, Սեւանում` 7,2 մլն դրամ, Ճամբարակում` 19 մլն դրամ:  Ընդհանուր հաշվով 61,2 մլն դրամի խախտումներ: Հողի չհավատարմագրված վարձավճարները` 5,8 մլն:

128 մլն դրամից վերականգնվել է 89,5 մլն-ը, որից 64,5 մլն դրամը` պետբյուջե:

Գեղարքունիքի մարզի համայնքների մասով նա նշեց, որ Սեւան, Մարտունի, Վարդենիս, Ծովագյուղ, Դդմաշեն, Գեղամավան, Լճաշեն, Վարսեր համայնքներում արձանագրվել է 225,787.7 հազար դրամի խախտումներ, ենթակա է վերականգնման 200, 722.0 հազար դրամը:

Գեղարքունիքի մարզպետ Նվեր Պողոսյանն իր խոսքում նկատեց, որ իսկապես խախտումներ արձանագրվել են, 2 տարվա ընթացքում` 480 մլն-ից 6-ի ծավալային խախտումներ են արձանագրվել, որը ամբողջովին վերականգնվել է, եւ 15 մլն-ի անորակ աշխատանք, որը եւս վերականգնվել է:

Գեղարքունիքի մարզում ՎՊ խորհրդի նիստին մասնակցել են քաղաքաշինության նախարար Վարդան Վարդանյանը, մարզպետը, քաղաքապետեր եւ համայնքապետեր: