2012թ. հունվարի 7-14-ը Լոնդոնում կայանալիք սպորտային մարմնամարզության օլիմպիական վարկանիշային մրցաշարին Հայաստանից մասնակցելու է Արթուր Դավթյանը: Այդ մասին NEWS.am-ի թղթակցին հայտնեց մարմնամարզության Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Հակոբ Սերոբյանը. «Այդ մրցումներին պետք է մասնակցեր մեր հավաքականի առաջատար Հարություն Մերդինյանը, սակայն նա մարզման ժամանակ մեջքի վնասվածք է ստացել եւ այժմ բուժվում է»,- նշեց Հակոբ Սերբոյանը:

2012թ. Օլիմպիական խաղերի ուղեգիր նվաճելու համար մեր մարզիկը պետք է նվազագույնը զբաղեցնի մինչեւ 25-րդ տեղը: «Արթուր Դավթյանը լավ շանսեր ունի այդ մրցումներում, քանի որ այս տարի կայացած աշխարհի առաջնությունում նա ընդհանուր հաշվարկում զբաղեցրեց 24-րդ տեղը» - ասաց Հակոբ Սերոբյանը: