Լիբանանյան «Հեզբոլլահ» շարժումը հաստատել է իր ավագ հրամանատար Հաջ Իբրահիմ Աքիլ Աբդուլ Քադերի եւ նրա ընկերների խմբի զոհվելու փաստը իսրայելական հարվածի հետեւանքով Բեյրութի հարավային արվարձանին, տեղեկացրել է Al Mayadeen-ը։

«Հեզբոլլահն» իր հայտարարությունում հայտնել է, որ «պատշաճն է մատուցում իր հրամանատարին, որը զոհվել է նահատակի մահով, եւ նրա օրհնյալ կյանքին՝ լի պայքարով, աշխատանքով, վերքերով, զոհերով, վտանգներով, մարտահրավերներով, ձեռքբերումներով եւ հաղթանակներով»։

Հայտարարությունում նաեւ նշվել է, որ «նահատակ Իբրահիմ Աքիլի ամենամեծ ցանկությունն էր» աղոթքը Ալ-Աքսա մզկիթում, իսկ նրա ամենամեծ իղձը՝ Պաղեստինը»։

Շարժումը նաեւ երդվել է «անհողդողդ մնալ՝ մինչեւ հաղթանակի ձեռքբերում»։