ՆԱՏՕ-ին անդամակցելու Ուկրաինայի առաջարկն այնպիսի հարց չէ, որի դեպքում պետք է շտապել, NBC News-ին տված բացառիկ հարցազրույցում հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։

Միևնույն ժամանակ նա նշել է, որ իր երկրի և Ռուսաստանի հարաբերություններն «ընդլայնման փուլում են»։

Ելույթ ունենալով Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակում՝ Էրդողանը հայտարարել է, որ ԱՄՆ-ը և Արևմտյան դաշինքի մյուս անդամները «չեն ցանկանում, որ Ուկրաինան անդամակցի ՆԱՏՕ-ին»:

«Երբ որոշումներ ենք ընդունում, միշտ հաշվի ենք առնում ՆԱՏՕ-ի անդամ մյուս երկրների դիրքորոշումը, այդ հնարավոր հարցերը քննարկում ենք բանակցությունների սեղանի շուրջ և դրանց համապատասխան վերջնական որոշում ենք ընդունում»,- նշել է Թուրքիայի նախագահը։

Էրդողանը հավելել է, որ ինքը դիտարկելու է դաշինքի մյուս անդամների դիրքորոշումը։

«Մենք կհետևենք զարգացումներին և քննարկումների ընթացքին և ըստ այդմ վերջնական որոշում կընդունենք։ Սրանք որոշումներ չեն, որոնք պետք է հապճեպ ընդունել»,- ասել է Էրդողանը: