Երեւանում, դեկտեմբերի 4-ին, առավոտյան ժամը 9-ի սահմաններում, «ՎԱԶ-21101» մակնիշի 74 OV 777 համարանիշի ավտոմեքենան Տիգրան Պետրոսյան փողոցի եւ Դավթաշենի 2-րդ թաղամաս տանող ճանապարհի խաչմերուկում  բախվել  է «ԻԺ-2715» մակնիշի 24 ԼՏ 292 պետհամարանիշի ավտոմեքենային:

Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ երկու ավտոմեքենաների վարորդները` 62-ամյա  Է. Մկրտչյանը եւ 39-ամյա Ս. Մելքոնյանը տեղափոխվել են «Արմենիա» բժշկական կենտրոն:

Տուժածների վիճակը բավարար է:

Կատարվում է քննություն: