Ոստիկանության ծառայողները, դեկտեմբերի 3-ի առավոտյան, ժամը 9.30-ի սահմաններում, Վիեննա-Երեւան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո «Զվարթնոց» օդանավակայանի ժամանման սրահից բերման են ենթարկել մի 27-ամյա երիտասարդի:

Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ նա հուլիսի 27-ից հետախուզվում էր խուլիգանության մեղադրանքով: