ԱՄՆ Միչիգան ​​նահանգում մեկնարկել է «խելացի» ավտոմայրուղու կառուցման փորձնական նախագիծը։ Այն իրականացվում է աշխարհում 500 լավագույն գործատուների ցանկում (2018-ին) առաջին տեղը զբաղեցրած հզոր Alphabet հոլդինգի աջակցությունը վայելող Cavnue ընկերությունը:

Նախագիծը ենթադրում է ճանապարհի 3000 մետր երկարությամբ հատվածի կառուցում, որտեղ դրա ենթակառուցվածքին միացված ավտոմեքենաների վարորդները արագ տեղեկություն կստանան ճանապարհին տիրող իրավիճակի մասին, իսկ տրանսպորտի նախարարությունը կկարողանա օպերատիվ կերպով արձագանքել ի հայտ եկած խնդիրներին։

Մայրուղու վրա 200 մետր ընդմիջումներով կտեղադրվեն հաշվողական և սենսորային մոդուլներով սյուներ և հաղորդակցության համար անհրաժեշտ սարքավորումներ։ Բացի դրանից, ճանապարհը հագեցած կլինի տեսախցիկներով, որոնք նկարահանելու են երթուղու հատվածները՝ հետագա արհեստական ​​բանականությամբ մշակման համար: Լուսանկարների հիման վրա նեյրոնային ցանցը ավտոմեքենայի վարման վտանգավոր պայմանների մասին նախազգուշացումներ կկազմի:

Cavnue-ի ներկայացուցիչները պնդում են, որ անհրաժեշտ տեխնիկա ունեցող ցանկացած փոխադրամիջոց կկարողանա միանալ ճանապարհին։

Ծրագրի փորձնական մասի ավարտից հետո նախատեսվում է խելացի մայրուղին երկարացնել և հասցնել մինչև 40 կիլոմետր, որպեսզի այս ճանապարհը միացնի Դետրոյթ և Էն Արբոր քաղաքները։ Նման ճանապարհներն իսկական նորամուծություն են Միացյալ Նահանգների համար, թեև այլ երկրներում, օրինակ՝ Մեծ Բրիտանիայում, առաջին «խելացի» ճանապարհները դեռևս 10 տարի առաջ են հայտնվել։