Լոռիի մարզի «Գուգարք» հատվածում ծառահատումներն ավելացել են: Այդ մասին այսօր` դեկտեմբերի 5-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ՀՀ Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը: Նրա խոսքով` դա կապված չէ կահույք արտադրողների գործունեության հետ, ինչպես գրել էին մի շարք լրատվամիջոցներում: Պատճառն, ըստ մարզպետի, գազի սակագնի թանկացումն էր, ինչի հետեւանքով սոցիալապես անապահով գյուղացիները նախընտրում են ջեռուցումն իրականացնել վառելափայտով: «Անտառհատումներն իրականացվում են ոչ միայն իրավաբանական անձանց, այլեւ հենց գյուղի բնակիչների կողմից»,- ասաց Ա. Նալբանդյանը:
Նա չբացառեց, որ գյուղատնտեսության նախարարության անտառային տնտեսության «Գուգարք» տեղամասը բաժանվի 2 մասի, որպեսզի հնարավոր լինի արդյունավետ վերահսկողություն իրականացնել:




























