Մինչեւ տարեվերջ Երեւանի 25 վայրերում կտեղադրվեն տեսախցիկներ եւ արագաչափ սարքեր: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Հայաստանի Ճանապարհային ոստիկանության Ճանապարհապարեկային ծառայության բաժնի  պետ, գնդապետ Նորիկ Սարգսյանը:

Նա նշեց, որ առայժմ ընթանում է տեղադրման պրոցեսը, բայց դրանք դեռ չեն գործում: «Երբ սկսեն աշխատել, մենք անպայման բոլոր լրատվամիջոցներով հայտարարելու ենք, որ այսինչ վայրերում աշխատում են արդեն տեսախցիկները: Քաղաքացիները տեղյակ են լինելու, թե որ վայրերում են դրանք տեղադրված»,- նշեց նա:

Նշենք, որ արագաչափ սարքերի միջոցով հնարավոր կլինի ստուգել փողոցներում երթեւեկող մեքենաների արագությունը: