Երևանի 2806 ամյակի առթիվ ժամը 12։00-ից մայրաքաղաքի տարբեր վայրերում կանցկացվեն տարաբնույթ միջոցառումներ։
- Շառլ Ազնավուրի հրապարակում տեղի կունենա էստրադային համերգ.
-13:00 - Երվանդ Երզնկյան
-14:45 - Գարիկ և Սոնա
-15:30 - Kami Friends band
-16:30 - Արամ MP3
-17:15 - Իվետա Մուկուչյան
Ազատության հրապարակում տեղի կունենա դասական համերգ․
-17:00 - «Երևան» պատանեկան սիմֆոնիկ նվագախումբ
-19:00 - Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբ
- Գաֆէսճեան քանդակների պարտեզում (Կասկադ) տեղի կունենա ջազ համերգ.
-12:00 - «Երևան» փողային նվագախումբ
-13:00 - "Jazz for kids"
-14:00 - Արցախի պետական ջազ նվագախումբ
-15:00 - «Կատուներ» նվագախումբ
-16:00 - «Մալխաս» ջազ եռյակ
-17:00 - Հայաստանի պետական ջազ նվագախումբ
-18:00 - Արտո Թունջբոյաջյան և Արմենիան Նեյվի բենդ
-19:00 - Տիգրան Համասյան տրիո
Դիանա Աբգարի անվան զբոսայգու տարածքում տեղի կունենա ռոք համերգ.
-14:00 - Սևագիր
-15:00 - Կավիճ
-16:00 - Թմբաթա
-17:00 - "Fairwind"
-18:00 - "Rozen Tal"
-19:00 - Լավ էլի
-20:00 - Jag և Նարեկ Բարսեղյան
-21:00 - Նեմրա
Համերգին զուգահեռ նույն տարածքում կանցկացվի նաև գարեջրի փառատոն:
-12:00-23:00 Հյուսիսային պողոտայում կանցկացվի գինու փառատոն:
-12:00-18:00 Սախարովի հրապարակում կանցկացվեն փողոցային ֆուտբոլին, բասկետբոլին, ռաունդնեթին, սեղանի թենիսին և այլ սպորտաձևերին նվիրված միջոցառումներ:
- Ժամը 21։00-ին՝ Հանրապետության հրապարակում, կկայանա օրվա գլխավոր միջոցառումը՝ եզրափակիչ տոնական համերգը, որտեղ ելույթ կունենան հանրապետության սիրված արտիստները:




























