Թայվանի զինված ուժերը գրանցել են Չինաստանի Ժողովրդա-ազատագրական բանակի՝ կղզուն մոտեցող 153 թռչող սարք։ Կղզու ՊՆ տվյալներով՝ դա մեկ օրվա համար ռեկորդային ցուցանիշ է։

Փաստաթղթում նաեւ նշվել է, որ երկուշաբթի տեղի ժամանակով ժամը 05.00-ից մինչեւ երեքշաբթի ժամը 06.00-ն Թայվանը գրանցել է չինական բանակի 14 նավերի եւ պետական գերատեսչությունների 12 նավերի մոտեցում կղզուն։

Ինչպես հավաստիացվել է պաշտպանական գերատեսչության հայտարարությունում, 11 թռչող սարքերը հատել են Թայվանի նեղուցի միջին գիծը, մտել ՀՕՊ ճանաչման գոտի կղզու հյուսիսային, հարավարեւմտյան եւ արեւելյան մասերում։

Երկուշաբթի չինական բանակն իրականացրել է «Համատեղ թուր-2024В» զորավարժությունները Թայվանի շուրջ։