Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան-Նոել Բարոն շաբաթ առավոտյան մեկնել է Կիեւ, ինչպես եւ նախատեսված էր, հաստատել են Ուկրաինայում Ֆրանսիայի դեսպանությունում, գրել է Le Parisien-ը։

Սա նրա առաջին այցն է Ուկրանիա։

«Այսօր ես մեկնում եմ Ուկրաինա։ Աջակցում եմ, նորից եւ նորից, Ուկրաինայի դիմադրությանը ռուսական ագրեսիային»,- գրել է նախարարն Х-ի իր միկրոբլոգում ուրբաթ երեկոյան։

Նա ուրբաթ France Inter ռադիոկայանին հայտնել է, որ գնում է Ուկրաինա, «որպեսզի հասցնի Ֆրանսիայի ձայնը, հիշեցնի մարդկանց, որ Ֆրանսիան երես չի թեքում ոչ մի ճգնաժամից»։

«Պետք է ասել, որ Ուկրաինայից է կախված մեր աշխարհամասի անվտանգությունը, այդ թվում պարենային եւ էներգետիկ»,- ասել է նա։