Ֆրանսիայի հիմնական ագարակատերերի արհմիությունը երեքշաբթի հայտարարել է, որ հաջորդ ամիս համազգային բողոքի ցույցեր կանցկացնի, քանի որ Եվրամիության և Mercosur երկրների (Հարավային Ամերիկայի երկրների ընդհանուր շուկա-խմբ.) միջև առևտրային համաձայնագիր կնքելու ձգտումը խորացնում է դժգոհությունը, որը տարվա սկզբից գյուղատնտեսական ճգնաժամ է առաջացրել, հայտնում է Reuters-ը:
Ավելի էժան ներկրումների մրցակցության պատճառով հիասթափությունը, ներառյալ ԵՄ դաշնակից Ուկրաինայից, և ԵՄ արտադրողների վրա կարգավորող բեռը Ֆրանսիայում և Եվրոպայում հանգեցրել են լայնածավալ բողոքի ցույցերի: Վատ բերքահավաքը և անասունների հիվանդությունների բռնկումները, ինչպես նաև վաղ ամառային ընտրություններից հետո քաղաքական փակուղին խորացրել են ֆրանսիացի ագարակատերերի դժգոհությունը՝ վերջին շաբաթներին տեղական նոր բողոքի ցույցեր առաջացնելով:
FNSEA արհմիությունը նոյեմբերի կեսից համազգային բողոքի ակցիաներ կանցկացնի, ակցիայի ամսաթիվն ու տեսակը կորոշվեն ավելի ուշ, լրագրողներին հայտնել է արհմիության նախագահ Առնո Ռուսսոն։
Սեպտեմբերին Reuters-ի աղբյուրները հայտնել են, որ բանակցություններն, ըստ երևույթին, մեծ թափով առաջ են ընթանում՝ մինչև տարեվերջ առևտրային բանակցությունները դրական ավարտի հասցնելու նպատակով, և Mercosur-ի անդամ Բրազիլիան հայտարարել է, որ պատրաստ է համաձայնագիր ստորագրել նոյեմբերին, երբ կանցկացվնի խոշոր տնտեսությունների հանդիպումը։
Ֆրանսիացի ագարակատերերը մտավախություն ունեն, որ հարավամերիկյան բլոկի հետ համաձայնագիրը կհանգեցնի ավելի էժան գյուղատնտեսական ապրանքների հոսքի, որոնք չեն համապատասխանում ԵՄ արտադրության չափանիշներին: Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը այս առևտրային համաձայնագրի կնքմանը բազմիցս դեմ է արտահայտվել։





























