ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը Կատար կատարած այցի ժամանակ հայտարարել է, որ բանակցողները շուտով կրկին կհանդիպեն՝ քննարկելու համար պատանդների վերաբերյալ հրադադարի համաձայնագրի ապահովման ջանքերը։
Ըստ ԱՄՆ պետքարտուղարի՝ Իսրայելի կողմից ՀԱՄԱՍ-ի քաղբյուրոյի ղեկավար Յահյա Սինվարի սպանությունն անցյալ շաբաթ հրադադարի շուրջ բանակցությունների վերսկսման և պատանդների ազատ արձակման համար կարող է հնարավորություն ստեղծել:
«Մենք քննարկել ենք այս պահն օգտագործելու տարբերակները և գործընթացն առաջ տանելու հաջորդ քայլերը, և ես ակնկալում եմ, որ մեր բանակցողները առաջիկա օրերին կհավաքվեն»,-շեշտել է Բլինքենը:
Նա նշել է, որ Իսրայելը «հասավ ռազմավարական նպատակներին, որոնք ընդամենը մեկ տարի առաջ պատերազմի սկզբում դրել էր իր առջև. ապահովել, որ ՀԱՄԱՍ-ի դաժան կոտորածը երբեք չկրկնվի 2023 թվականի հոկտեմբերի 7-ին՝ արդյունավետ կերպով վերացնելով ՀԱՄԱՍ կազմակերպությունն ու նրա առաջնորդներին պատասխանատվության ենթարկելով»։
Հարցին՝ արդյոք բանակցողները քննարկում են նոր բանաձևեր, Բլինքենն պատասխանել է. «Հարցերից մեկը, որով զբաղվում ենք, այն է, որ ուսումնասիրենք՝ արդյոք կան այլ տարբերակներ, որոնց կարող ենք հետամուտ լինել համաձայնության հասնելու համար: Պետքարտուղարը հավելել է, որ այդ հարցրերը քննարկվում են Եգիպտոսի և Կատարի այլ միջնորդների հետ:



























