Հայաստանում ճանապարհատրասնպորտային պատահարներից գրանցված մարդկային զոհերի եւ մարմնական վնասվածքների բարձր ցուցանիշը պայմանավորված է նաեւ հանրապետության ավտոպարկի մաշվածությամբ։ Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց «Ռոյալ Մոթորս» ընկերութան վաճառքի գծով տնօրեն Վլադիմիր Հովսեփյանը՝ նշելով, որ Հայաստանում ավտոմեքենաների երկրորդային շուկան դեռեւս բարձր պահանջարկ է ապահովում։ «Հայաստանի մեքենաների երկրորդային շուկան, մյուս երկրների նույն շուկայից մեկ էական տարբերություն ունի։ Հայաստանում վաճառվող օգտագործված մեքենայի մասին իրական պատմություն չի տրամադրվում, այսինքն՝ մեքենայի հաջորդ գնորդը պետք է հավատա մեքենայի սեփականատիրոջ կամ վերավաճառողի «ազնիվ խոսքին»։ Ես չեմ ցանկանում ասել, որ այդ մարդիկ կարող են պարզապես ստել, բայց ամբողջ աշխարհում օգտագործված մեքենայի հետ տրամադրվում է նրա գրավոր պատմությունը, թե ե՞րբ է նորոգվել, ինչո՞ւ, վթարվա՞ծ է արդյոք, եւ ի՞նչ վնասվածքներ է ստացել, իսկ Հայաստանում նման պրակտիկա գրեթե չկա, նման կերպ աշխատում են միայն ավտոսրահները,որոնք սպասարկել են վաճառվող՝ օգտագործած մեքենան»,- ասաց Հովսեփյանը։

Նրա խոսքով՝ դեկտեմբեր ամսին ակտիվանում է նաեւ մեքենաների շուկան, բայց գնորդները մեքենայի որակին, տեխնիկական ցուցանիշներին լուրջ չեն վերաբերում։

«Արտագնա աշխատանքի մեկնած մեր հայրենակիցների մեծ մասը ամանորյա տոներին վերադառնում է, եւ ցանկանում է նոր տարին  նոր մեքենայով դիմավորել։ Նոր մեքենան, սակայն, հայ սպառողի համար պարտադիր չէ, որ նոր լինի, այն կարող է 10 կամ ավելի տարիներ օգտագործված լինել, բայց, քանի որ, օրինակ՝ գերմանական արտադրության է, ապա միանշանակ նրանց կողմից գերադասվում է։

Սա անպատասխանատու մոտեցում է, որովհետեւ մեքենան հագուստ չէ, այլ տեխնիկա, որին վարորդը վստահում է իր, ընտանիքի, հարազատների կյանքը, ինչպես նաեւ ցանկացած հետիոտնի կյանք»,- նշեց Հովսեփյանը՝ ավելացնելով, որ Հայաստանի երկրորդային շուկայում աստիճանաբար պետք է կիրառվի սպարկած սրահի կնիքով մեքենայի գրավոր պատմության ներկայացման պրակտիկան։

«Ոստիկանության՝ ճանապարհատրանսպորտային պատահարների վիճակագրությունը հետեւյալն է։ 2009 թ.-ին վթարներից զոհվել է 325, 2010թ.-ին 294 մարդ, իսկ այս տարվա միայն առաջին կիսամյակում զոհվել է 117 մարդ։ Եւ նշված այս երեք ժամանակահատվածներում 6793 մարդ վթարներից մարմնական վնասվածքներ է ստացել։ Հասկանալի է չէ, որ նրանց մի մասը մինչեւ կյանքի վերջը կմնա հաշմանդամ է։ Այս թվերի ետեւում մարդկանց ընդհատված ու խեղված կյանքեր են, որի պատճառներից է նաեւ մեքենայի տեխնիկական վիճակը»,- ասաց Հովսեփյանը՝ նշելով, որ յուրաքանչյուր ոլորտում վաճառքով զբաղվող մասնագետը պետք է ազնիվ լինի գնորդի հետ, իսկ մասնավորապես մեքենաների շուկայում դա անհրաժեշտ է, քանի որ մարդուն տրված սխալ խորհուրդը կարող է նրա մահվան պատճառ դառնալ։

Ըստ նրա՝ դեկտեմբերին տարբեր ավտոսրահեր զեղչային ակցիաներ են կատարում նաեւ գնորդներին դեպի իրենց գրավելու համար։ «Դեկտեմբերին ավտոսրահները զեղչեր կատարում են, իհարկե լինում են նաեւ աբսուրդի հասնող ակցիաներ, օրինակ 50 տոկոս զեղչ, որն իրականում գնորդներին մոլորեցնող քայլ է, քան՝ իրական զեղչ։ Կարող եմ վստահաբար ասել, որ Հայաստանում մեքենաների բիզնեսում 50 տոկոս զեղչ անհնար է կիրառել։

«Ռոյալ մոթորսի» Suzuki-ի սրահում 7 տոկոս զեղչ է տրամադրվում մեքենաների համար, իսկ ապառիկի դեպքում անհրաժեշտ է մեքենայի գումարի 7 տոկոս կանխավճար։ Մնացած գումարը գնորդը կարող մարել մինչեւ 7 տարում»,- ասաց Հովսեփյանը՝ նկատելով, որ «Ռոյալ մոթորսի» Հայաստանում ներկայացված մեքենաների վերաբերյալ քննարկման եւ սպասարկման որակը բարձրացնելու համար Facebook-ում «Suzuki-ն Հայաստանում»-ն էջ են բացել։ «Մենք ցանկանում ենք հաճախորդի հետ կապը պահպանել, լսել կառուցողական առաջարկություններ, քննադատություն եւս չենք վարանի լսել, որովհետեւ ցանկանում ենք շտկել հնարավոր թերությունները։ Ամենակարեւոր բանը, որ ցանկանում ենք մեր հաճախորդին ապացուցել, որ մենք մեքենան վաճառելուց հետո «անհասանելի» չեն դառնում, եւ խնդիրներ առաջանալու դեպքում նրաց կողքին ենք»,- նշեց ընկերության վաճառքի գծով տնօրենը։

Ըստ նրա՝ ընկերությունը ներկայումս ցանկանում է, որ նման քննարկումներ ծավալվեն Հայաստանում օրերս ներկայացված Suzuki SX4 (4x4) քրոսովերի վերաբերյալ։

«Մեքենան Հայաստանի համար նորույթ է։ Չափերով փոքր է, սակայն բավականին տարողունակ, գինը իր անալոգների մեջ ամենացածրն է։ Նախատեսված է հենց լեռնային տեղանքով երկրների համար, որոնցից մեկն էլ Հայաստանն է։ Այդ պատճառով սպասում ենք, որ մեքենան հաջողություն կունանա Հայաստանում,եւ ակնկալում ենք, որ հայ սպառողները կնշեն թե մեքենայի առավելությունները եւ թե թերությունները»,- ընդգծեց՝ Հովսեփյանը։