Իտալիայում վրացական հանցավոր խմբավորման անդամներ են ձերբակալվել:

Ըստ տեղական լրատվամիջոցների, հատուկ գործողությունը տեւել է 6 ժամ եւ միաժամանակ ընթացել է Իտալիայի Միլան եւ Ֆլորենցիա  քաղաքներում:

Խմբավորման անդամները ձերբակալվել են բնակարանների կողոպտման կասկածանքով:

Նշվում է, որ նրանք համագործակցել են Վրաստանի այլ քաղաքացիների հետ, որոնք այդ կողոպտած բնակավայրերում աշխատում էին որպես հավաքարարներ:

Իտալիայի ոստիկանությունը այլ մանրամասներ չի հաղորդում: